Ասանժը մտադիր է տեսաելույթ ունենալ ՄԱԿ ԳՎ կուլուարներում

Ասանժը մտադիր է տեսաելույթ ունենալ ՄԱԿ ԳՎ կուլուարներում

PanARMENIAN.Net - Ջուլիան Ասանժը մտադիր է տեսաելույթ ունենալ ՄԱԿ ԳՎ կուլուարներում՝ Լոնդում Էկվադորի դեսպանատանից, հայտնում է Associated Press-ը: Էկվադորի առաքելությունը ՄԱԿ-ում պնդում է, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք է հնարավորություն ունենա խոսելու երկրի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինիոյի հետ մեկտեղ:

Էկվադորը քաղաքական ապաստան է տվել Ասանժին 2012թ. օգոստոսի 15-ին: Նա չի կարող լքել դեսպանության տարածքը, քանի որ բրիտանական ոստիկանությունը մտադիր է ձերբակալել նրան ու արտահանձնել Շվեդիային:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---