Լուիս Օռլանդո Դել Վալլե. Սեպտեմբերի 29-ին ես Վիկ Դարչինյանին բռնցքամարտի դաս կտամ![]() 26 սեպտեմբերի 2012 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Լուիս Օռլանդո Դել Վալլեն (Պուերտո Ռիկո), որը սեպտեմբերի 29-ին Մաշանտուկետում (ԱՄՆ) կմենամարտի հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի դեմ, ասել է, որ այս մարտն իր կարիերայում ամենանշանակալին կլինի: «Սեպտեմբերի 29-ին ես բռնցքամարտի դաս կտամ Դարչինյանին: Այդ մենամարտից հետո բոլորը կխոսեն իմ մասին: Ես գիտեմ, որ մենամարտի ժամանակ Վիկը կգործի որպես ցուլ, բայց ես ցլամարտիկ կլինեմ»,- Դել Վալլեի խոսքերը հաղորդում է recordonline.com-ը: Նա խոստովանել է, որ հարգում է Դարչինյանին, ով շատ ուժեղ և տաղանդավոր բռնցքամարտիկ է, բայց այդ մենամարտում կհաղթի ինքը: 25-ամյա Դել Վալլեն պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 16 մենամարտ և բոլորում հաղթանակ է տարել: Երեք քաշային կարգերում նախկին չեմպոին Վախթանգ Դարչինյանն անցկացրել է 43 մենամարտ, որոնցից 37-ում հաղթանակ է տարել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |