Ամերիկացիները որոշել են հանուն սմարթֆոնների կրճատել սնունդի և հագուստի վրա ծախսվող գումարը![]() 26 սեպտեմբերի 2012 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան ընտանիքները կրճատել են ռեստորաններում և սրճարաններում սնվելու, զվարճանքների և հագուստի ծախսերը` միևնույն ժամանակ ավելացնելով սմարթֆոնների և բջջային ինտերնետի վրա ծախսվող միջոցները; Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Այժմ սմարթֆոնները կազմում են ԱՄՆ-ում օգտագործվող բջջայինների գրեթե կեսը: Բջջային կապի և ինտերնետի վրա ամերիկյան ընտանիքները միջինում տարեկան ծախսում են 1226 դոլար: Մինչդեռ 2007թ այդ ցուցանիշը կազմում էր 1110 դոլար: ԱՄՆ միջին վիճակագրական բնակչի` ռեստորաններում և սրճարաններում սնվելու ծախսերը նախորդ տարի կրճատվել են 48 դոլարով, հագուստի վրա` 141 դոլարով, զվարճանքների վրա` 126 դոլարով: Ամերիկյան շուկան խոշորագույնն է` բջջային հեռախոսների արտադրողների` նախ և առաջ Apple-ի և Samsung-ի, արտադրանքի իրացման առումով, հաղորդում է Lenta.ru-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |