Մեծ սաղավարտում Լևոն Արոնյանը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը![]() 27 սեպտեմբերի 2012 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Սան Պաուլուում շախմատի Մեծ սաղավարտի եզրափակչի երրորդ տուրում բոլոր պարտիաները ոչ ոքի են ավարտվել: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսի հետ և, չնայած որ ուներ փոքր առավելություններ, պարտիան ոչ ոքի է ավարտել: Ֆաբիանո Կարուանան միավորներ է կիսել Վիշվանթան Անանդի հետ, իսկ Մանգուս Կարլսենը` Սերգեյ Կարյակինի: Կարուանան 7 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, Արոնյանը 5 միավորով երկրորդն է, իսկ Կարլսենը 4 միավորով` 3-րդը: 4-րդ տուրում, որը կկայանա սեպտեմբերի 28-ին, Արոնյանը կխաղա Կարուանայի հետ, Կարլսենը` Անանդի, Պոնսը` Կարյակինի: Մեծ սաղավարտի եզրափակիչն անցկացվում է երկու մայրցամաքներում: Առաջին շրջանը մեկնարկել է Սան Պաուլուում` սեպտեմբերի 24-29-ը, երկրորդը կանցկացվի Բիլբաոյում` հոկտեմբերի 8-13-ը: Հաղթանակի համար շախմատիստը ստանում է 3 միավոր, ոչ ոքիի համար` 1, պարտության համար` 0: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |