Հայաստանի Մ-17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը 2-րդ պարտությունն է կրել ԵԱ որակավորման փուլում![]() 28 սեպտեմբերի 2012 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը երկրորդ պարտությունն է կրել Սերբիյում շարունակվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում: Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մրցավեճում գրանցվել է նույն 5:0 հաշիվը, ինչպես և Սերբիայի հետ խաղում: Մյուս հանդիպումը խմբում Մոլդովայի և Սերբիայի հավաքականների միջև ավարտվել է 4:0 հաշվով հօգուտ սերբերի: Վերջին տուրի հանդիպումներից առաջ Սերբիան և Բելառուսը ապահովել են իրենց տեղը էլիտ ռաունդի մրցաշարում: Վերջին տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 30-ին: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Մոլդովայի ընտրանու հետ, իսկ Սերբիայի թիմը կխաղա Բելառուսի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |