Դարչինյանը խոստացել է գրավիչ մենամարտ նվիրել երկրպագուներին![]() 29 սեպտեմբերի 2012 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ Մաշանտակետում MGM Grand at Foxwoods Resort տեղի կունենա բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում տեղի կունենա 3 հետաքրքիր մենամարտ: Դրանցից մեկում թեթևագույն քաշային, երկրորդ թեթևագույն և թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը կհանդիպի Օռլանդո Դել Վալլեի հետ Պուերտո Ռիկոյից: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել HBO հեռուստաալիքին: Սա իմ դեբյուտն է այս ալիքում: Ես կաշխատեմ գրավիչ մենամարտ նվիրել հանդիսատեսին»,-ասել է Դարչինյանը: Դել Վալլեն խոստովանել է, որ տհաճ հուզմունք է ապրում մենամարտից առաջ: «Կյանքիս 12 տարին ես նվիրել եմ բռնցքամարտին: Եվ ահա, ինձ մեծ մենամարտ է սպասում: Երաշխավորում եմ՝ շուտով բոլորը կիմանան, թե ով է Օռլանդո Դել Վալլեն: Ինձ համար մեծ պատիվ է ռինգ դուրս գալ Վիկ Դարչինյանի հետ, սակայն նրա ժամանակն արդեն անցնում է: Իմը նոր է սկսվում: Դարչինյանի հանդեպ հաղթանակը ինձ համար ճանապարհ կբացի դեպի տիտղոսային մենամարտեր»,-ասել է բռնցքամարտիկը, հայտնում է fightnews.com-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |