Իրանը քննադատել է ԱՄՆ-ի` «Մոջահեդդին-է Հալկը» ահաբեկչականների ցուցակից բացառելու որոշումը

Իրանը քննադատել է ԱՄՆ-ի` «Մոջահեդդին-է Հալկը» ահաբեկչականների ցուցակից բացառելու որոշումը

PanARMENIAN.Net - Իրանը քննադատել է ԱՄՆ-ի` «Մոջահեդդին-է Հալկը» ահաբեկչականների ցուցակից բացառելու որոշումը, ինչպես նաև մեղադրել է Վաշինգտոնին` «կրկնակի ստանդարտների քաղաքականություն» վարելու մեջ:

Ինչպես հաղորդում է Իրանի պետական հեռուստաալիքը, Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ն ԻԺՄԿ-ին դիտում է որպես «լավ ահաբեկիչների», քանի որ այս խմբավորմանն օգտագործում են Իրանի ներկայիս իշխանությունների դեմ պայքարում:

Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ խմբավորմանը հանում է ահաբեկիչներին «սև ցուցակից», քանի որ վերջինս հրաժարվել է բռնությունից, ահաբեկչություններ չի իրականացնում և մասնակցել է Աշրաֆ բազայի խաղաղ փակմանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---