Սիրիան կոչ է անում դադարեցնել աջակցություն ցուցաբերել զինված ընդդիմությանը

Սիրիան կոչ է անում դադարեցնել աջակցություն ցուցաբերել զինված ընդդիմությանը

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանին, Անվտանգության խորհրդի որոշ անդամների մեղադրել է Սիրիայում ահաբեկչությանը տարածմանը նպաստելու մեջ և կոչ արել հարևան պետություններին դադարեցնել օգնություն ցուցաբերել ընդդիմությանը` հակամարտության հաջող կարգավորման հասնելու համար:

Վալիդ Մուալլեմը նաև կոչ է արել սիրիական ընդդիմությանը «նստել բանակցությունների սեղանի շուրջ` արյունահեղությանը վերջ դնելու համար», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---