«Կրասնոդարը» Յուրա Մովսիսյանին կառաջարկի տարեկան 2 մլն եվրոյի եռամյա պայմանագիր

«Կրասնոդարը» Յուրա Մովսիսյանին կառաջարկի տարեկան 2 մլն եվրոյի եռամյա պայմանագիր

PanARMENIAN.Net - «Կրանսոդար» ակումբի ղեկավարությունը մտադիր է երկարացնել Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ պայմանագիրը:

Թիմի ղեկավարությունը ակումբի գլխավոր աստղին կառաջարկի նոր եռամյա պայմանագիր տարեկան 2 մլն եվրո վճարով, ինչը գրեթե երկու անգամ ավելի է հարձակվողի գործող աշխատավարձից:

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նաև նշել է, որ Մովսիսյանը թիմի առանցքային ֆուտբոլիստն է և արժանի է իր նկատմամբ մեծ ուշադրության:

«Անկասկած, Յուրան ցուցադրում է հիանալի ֆուտբոլ` հաստատելով իր բարձր կարգը: Բնականաբար, «Կրանսոդարը» շահագրգռված է նրանում, որպեսզի Մովսիսյանը երկար մնա թիմում»,- Մուսլինի խոսքերը հաղորդում է tden.ru-ն: Խաղացողի ներկա պայմանագիրը կրանսոդարյան ակումբի հետ գործում է մինչև 2014-ը:

Մովսիսյանը ռուսական պրեմիեր լիգիայի լավագույն խաղացողներից է, իր թիմի իսկական առաջնորդը և հիմնական կազմի անփոխարինելի խաղացողը: Հայաստանի հավաքականի հարձակվողը հասցրել է 9 մեկնարկային խաղերում խփել 8 գոլ և միանձնյա գլխավորում է Ռուսաստանի առաջնության հարձակվողների ցուցակը:

Partner news
 Ուշագրավ
Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին
Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում
Partner news