ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԼՐՋՈՐԵՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՍԵԿՏՈՐՈՒՄ25 մարտի 2005 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Ինչպես այսօր Երեւանում կայացած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանը շատ լրջորեն է ներկայացված հայկական տնտեսության էներգետիկ սեկտորում: Նրա խոսքերով` այսօր տվյալ ոլորտում քննարկվում են լուրջ նախագծեր: Ինչպես նշել է Ռ.Քոչարյանը, երկու պետությունների ղեկավարների զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ռուսաստանյան բիզնեսի ներդրումային գործունեության ակտիվացմանն առնչվող հարցեր: «Հայկական կողմը դա ողջունում է,- նշել է Ռ.Քոչարյանը,- եւ մենք կստեղծենք անհրաժեշտ պայմաններ այդ ոլորտում աշխատելու համար»: Հայաստանի նախագահը հատուկ նշել է հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցության ներուժը: Նրա խոսքերով` այսօր հեղինակավոր մոսկովյան ֆիրմաները զբաղվում են Երեւանում շինարարությամբ: Նա նաեւ նշել է, որ կատարվում է Հայ-ռուսաստանյան «Արմենալ» նրբաթիթեղի գլանման գործարանի վերակառուցումը, որը կդառնա այդ ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկը: «Խոսքը գնում է համագործակցության նոր որակի մասին, որը տարածաշրջանային նշանակություն կունենա: Ռեզերվները շատ լուրջ են»,- ընդգծել է Ռ.Քոչարյանը: Վ.Պուտինն իր հերթին նշել է, որ տնտեսական հարաբերություններում կարեւոր ռեզերվ է տարածաշրջանային եւ ներդրումային համագործակցությունը: Նրա խոսքերով` համատեղ աշխատանքի ընդլայնման համար կարեւորագույն նախադրյալ է երկրի քաղաքական իրավիճակի եւ տնտեսական զարգացման կայունությունը: «Վերջին ժամանակներս մենք դիտում ենք Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումների որոշակի աճ, դրանք առայժ մեծ չեն, սակայն հեռանկարները շատ խոստումնալից են: Կարծում եմ, որ բացառված չեն եւ կողջունվեն նաեւ հայկական ներդրումները Ռուսաստանի տնտեսությունում, հատկապես այն ոլորտներում, որոնց զարգացմամբ հետաքրքրված է ինքը Հայաստանը: Իսկ նման ոլորտներ կան»,- նշել է Վ. Պուտինը: Նրա խոսքերով` հանդիպման ընթացքում նախագահները «պայմանավորվել են հետագայում եւս խթանել ռուս եւ հայ ձեռներեցների մասնակցությունը ներդրումային եւ սեփականաշնորհման ոլորտներում: Մենք խոստումնալի հեռանկարներ ենք նկատում եւ արդյունաբերական կորպորացիայի եւ բանկային ոլորտում»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |