Յուրա Մովսիսյան. Հուսով էի, որ կհաղթեինք «Կռիլյա Սովետովին»![]() 2 հոկտեմբերի 2012 - 19:20 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 10 տուրում «Կռիլյա Սովետովի» հետ խաղի արդյունքները(2:2): «Ես, այնումաենայնիվ, հույս ունեի, որ կհաղթեինք այս խաղում, քանի որ մենք բազմաթիվ գոլային պահեր ունեինք: Սակայն «Կռիլյա Սովետովը» ևս լավ թիմ է: Այն, որ կարողացանք միավոր վաստակել, ևս վատ արդյունք չէ: Սա ֆուտբոլ է և բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն և այդ պատճառով չի կարելի դատել, թե հենց ում մեղքով մենք 3 միավոր չվաստակեցնիք»,-ֆուտբոլսիտին մեջբերում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը: «Կրասնոդար»-«Կռիլյա Սովետով» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 2:2 հաշվով: Մովսիսյանը խաղի 27-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ: Այս խաղից հետո «Կրասնոդարը» զբաղոցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ, «Կռիլյա Սովետովը»` 11-րդ հորիզոնականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |