Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 470 մլն եվրոյով վաճառել է Certoza վիլլան![]() 3 հոկտեմբերի 2012 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պայմանավորվել է իր 470 մլն եվրոյով իր հանրահայտ Certoza վիլլան վաճառելու մասին, չորեքշաբթի օրը հայտնել է Libero պարբերականը: «Վաճառքի մասին պայմանագիրը մի քանի օր առաջ ստորագրվել է արտերկրում, քանի որ որպես գնորդ պետք է հանդես գա օտարերկրյա մի պետության ղեկավար, քաղաքական գործիչ-մագնատ, որը ղեկավարում է ԽՍՀՄ նախկին պետություններից մեկը»,-գրում է Libero-ն: Libero-ի տվյալներով, մեկ ամսվա ընթացքում պետք է վերջնականապես հարթվեն այս աննախադեպ ֆինանսական գործարքին վերաբերող բոլոր հարցերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Վաճառքի մասին լուրերը շրջանառում են 2009թ: Վիլլայի պոտենցիալ գնորդների թվում էին արաբական շեյխեր և ռուս օլիգարխներ, հաղորդում է Ռոսբալթ գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |