Թեհրանում բողոքում են ազգային արժույթի կտրուկ անկման դեմ![]() 3 հոկտեմբերի 2012 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք բողոքում էին ազգային արժույթի կտրուկ անկման դեմ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարները այրել են անվադողեր և աղբարկղեր, շատերը ձերբակալվել են: Վերջին մի քանի օրերին ռիալի փոխարժեքը ԱՄՆ դոլարի համեմատ անկում է ապրել 30 տոկոսով: Խանութների և փոխանակման կետերի մոտ 100 վրդովված սեփականատերեր հավաքվել են Իրանի ԿԲ շենքի առջև, որտեղ նրանց ցրեց ոստիկանությունը: Ակցիայի կազմակերպիչներն են նախագահ Ահմադինեժադի հակառակորդները, որոնք հուսով են պաշտոնանկ անել նրան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |