Սարաևոյում ՈՒԵՖԱ-ն կանցկացնի առաջին սեմինարը` նվիրված կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը![]() 4 հոկտեմբերի 2012 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-5-ին Սարաևոյում ՈՒԵՖԱ-ն կանցկացնի առաջին սեմինարը` նվիրված կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքում հանդիպման են հրավիրվել ՈՒԵՖԱ-ի բոլոր 53 ասոցիացիաների ներկայացուցիչները: Սեմինարն անցկացվում է KISS ծրագրի շրջանակներում, որը թույլ է տալիս ազգային ֆեդերացիաներին փորձով և գիտելիքներով փոխանակվել կարևոր ոլորտներում և դրանով հանդերձ նպաստել Եվրոպայում ֆուտբոլի ընդհանուր բարեկեցությանը: Հանդիպման նպատակն է հստակ որոշել, թե ինչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և ինչպիսին է նրա նշանակությունը ժամանակակից մենեջմենթում, որտեղ այն սկսում է խաղալ ավելի կարևոր դեր: Սարաևոյում հանդիպմանը մասնակիցները կգնահատեն, թե ինչպես են այդ միտումները շոշափում ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաներին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |