ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ29 մարտի 2005 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում կմեկնարկի հայկական գրերի ստեղծման 1600 ամյակին նվիրված էլեկտրոնային բովանդակության «Մաշտոց 1600» մրցույթը: Մրցույթին կարող են ներկայացվել Հայաստանին եւ հայերին վերաբերող ցանկացած ինտերնետային էջ, CD եւ DVD: Մրցույթն անցկացվելու է «էլեկտրոնային ուսուցում», «էլեկտրոնային մշակույթ», «էլեկտրոնային գիտություն», «էլեկտրոնային կառավարում», «էլեկտրոնային առողջապահություն», «էլեկտրոնային բիզնես», «էլեկտրոնային զվարճանք», «էլեկտրոնային ներգրավում» եւ «հայկական տառատեսակներ» անվանակարգերում: Ինչպես «PanARMENIAN.NET» գործակալությանը հայտնել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի» գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանը, մրցույթի անցկացման գլխավոր նպատակն այս տարվա նոյեմբերի 16-ից 18-ը Թունիսում կայանալիք աշխարհի լավագույն էլեկտրոնային բովանդակության եւ ստեղծագործության մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացուցիչների ընտրելն է: Հիշեցնենք, որ 2003 թվականին Ժնեւում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված էլեկտրոնային բովանդակության մրցույթի «էլեկտրոնային գիտության» անվանակարգի մրցանակը շնորհվել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների հետազոտական կենտրոնին` «Տվյալների վիզուալիզացիայի ինտերակտիվ ցանց» ինտերնետային էջի` crdlx5.yerphi.am համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |