Չեզարե Պրանդելի. Պիրլոն դեռ ցանկություն ունի հանդես գալ Իտալիայի հավաքականում![]() 5 հոկտեմբերի 2012 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի հավաքականի մարզիչ Չեզարե Պրանդելին պատմել է, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն պետք է ինքնուրույն որոշում ընդունի այն մասին, թե կշարունակի արդյոք հանդես գալ ազգային թիմում: «Ես վերջերս խոսակցություն եմ ունեցել նրա հետ և զգացել եմ, որ նա դեռ ցանկություն ունի հանդես գալ ազգային թիմում: Նա ցանկանում է հանդես գալ 2014-ի աշխարհի առաջնությունում և այդ դեպքում նա մեզ համար կարևոր խաղացող կլինի»,- Պրանդելիի խոսքերը հաղորդում է Eurosport-ը: Մարզչի խոսքով, նրանք ապագայի համար պետք է երիտասարդացնեն կազմը և պլան մշակեն. «Դուք չեք կարող չմտածել փոփոխությունների մասին աշխարհի առաջնության ճանապարհին»: Հոկտեմբերի 12-ին Իտալիայի հավաքականը Երևանում «Հրազդան» մարզադաշտում կհանդիպի Հայաստանի հավաքական հետ: 2014-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբում իտալական թիմը չորս միավորով զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Հայաստանը` երրորդ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |