Եվրոպական ավիաընկերությունների օդաչուները սխալներ են գործում հոգնածության պատճառով![]() 5 հոկտեմբերի 2012 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ավիաընկերությունների օդաչուների մոտ 90 տոկոսը խոստովանել է, որ սխալներ է կատարել թռիչքի ժամանակ հոգնածության պատճառով, հայտնել է Օդաչուների եվրոպական ասոցիացիան: «Հոգնածությունն ազդում է անձնակազմի գործողությունների և իրավիճակին արագ արձագանքելու ունակության վրա, իսկ դա հղի է վթարներով»,-հայտարարել է ասոցիացիայի ղեկավար Ֆիլիպ ֆոն Շոպպենտհաուն: Ուղևորատար օդանավերի հարցման ենթարկված օդաչուների կեսը խոստովանել է, որ քնել է թռիչքի ժամանակ: Օրերս Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը կարգադրություն է ընդունել, որի համաձայն գիշերային թռիչքների թույլատրելի տևողությունը ավելացվել է 10 ժամից մինչև 11 ժամ: ECA-ն քննադատել է այդ որոշումը, գտնելով, որ «դա հարվածի տակ է դնում ուղևորների, անձնակազմերի և թռիչքների գոտում ապրող բնակչության անվտանգությունը», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |