Վրաստանի ՆԳ նախկին նախարարն ու նրա եղբայրը լքել են երկիրը

Վրաստանի ՆԳ նախկին նախարարն ու նրա եղբայրը լքել են երկիրը

PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայան և պաշտպանության փոխնախարար Դատա Ախալայան լքել են Վրաստանը, հաղորդում է Գրուզիա Online-ը` հղելով «ԳուրիաՆյուսին»:

Աղբյուրի տվյալներով, Ախալայա եղբայրները մեկնել են երկրից երեկ ուշ գիշերը, իսկ մինչ այդ նրանց անձնագրերն ու ելքի արտոնագրերը բերել են հենց պաշտպանության նախարարություն: Դրանից հետո եղբայրները հրաժեշտ են տվել միմյանց և հեռացել տարբեր ավտոմեքենաներով:

ՊՆ մամուլի ղեկավար Նինո Պոտրժեբսկայան տեղեկություններ չունի այն մասին, որ փոխնախարար Դատա Ախալայան լքել է երկիրը : Տարբեր ԶԼՄ-ներում նշվում է նաև, որ երկրից հեռացել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ևս, սակայն այդ մասին տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել:

Partner news
 Ուշագրավ
ՄԱԿ-ում փորձում են պարզել միջադեպի վայրում եղած աշխատակիցների հստակ թիվը
Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը
Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը
Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության
Partner news