Թուրք-սիրիական սահմանում մարտերի արդյունքում զոհվել է 49 մարդ![]() 7 հոկտեմբերի 2012 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հիրբատ ալ-Ջոզ բնակավայրի համար պայքարելիս Սիրիական բանակի և ապստամբների միջև մարտերի արդյունքում նախօրեին զոհվել է 49 մարդ, հաղորդում է Ռոսբալթը: Բախումները շարունակվել են ավելի քան 12 ժամ և ավարտվել ապստամբների հաղթանակով, ում հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել բնակավայրը: Syrian Observatory for Human Rights-ի տվյալներով զոհվածներից 40-ը կառավարական զորքերի զինծառայողներ են, 9-ը` ապստամբներ, հաղորդում է Lenta.Ru-ն` հղելով AFP-ին: Իրավապաշտապնների տվյալներով, թուրք-սիրիական սահմանի երկայնքում տեղակայված բնակավայրերի մոտ 80 տոկոսը ապստամբների վերահսկողության ներքո է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |