Ջուլիան Ասանժը ցանկանում է զրպարտության մասին հայց ներկայացնել Ավստրալիայի վարչապետի դեմ![]() 8 հոկտեմբերի 2012 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Սկանդալային WikiLeaks կայքի ստեղծող ավստրալիացի Ջուլիան Ասանժը փաստաբաններ է վարձել, որպեսզի զրպարտության մասին հայց ներկայացնի Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդի դեմ, հաղորդում է Radio Australia կայքը: Ասանժի կարծիքով, 2010-ին ասված Գիլարդի խոսքերը բացասական են անդրադարձել նրա կազմակերպության կենսունակության վրա: Այդ ժամանակ վարչապետը դատապարտել է WikiLeaks կայքում գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, անվանելով դա «չափազանց անպատասխանատու և անօրինական»: Գիլարդի հայտարարությունից հետո MasterCard բանկային վճարային համակարգն արգելք է սահմանել նվիրատվությունների փոխանցման վրա, որոնք նախատեսված էին Ասանժի նախագծի համար: Ասանժի խոսքով, MasterCard ընկերությունն արգելք դնելիս ղեկավարվել է հենց վարչապետի մեկնաբանությամբ: Մենք որոշել ենք հայց ներկայացնել զրպարտության համար, ուստի ես Սիդնեյում փաստաբաններ եմ վարձել և նրանք ուսումնասիրում են Գիլարդին նրա հայտարարության համար պատասխանատվության ենթարկելու հնարավոր միջոցները»,- մեջբերում է ռադիոն Ասանժի հայտարարությունը: Միևնույն ժամանակ, Ասանժը հանդիմանում է իր հայրենիքի կառավարությանը նրանում, որ նա իրեն պատշաճ աջակցություն չի ցուցաբերել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |