Ստոքհոլմում այսօր մեկնարկում է Նոբելյան շաբաթը

Ստոքհոլմում այսօր մեկնարկում է Նոբելյան շաբաթը

PanARMENIAN.Net - 2012թ Նոբելյան մրցանակակիրների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 8-15 Ստոքհոլմում և Օսլոյում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Նոբելյան հիմնադրամի մամուլի ծառայությանը:

Շաբաթվա մեկնարկը կազդարարի Ստոքհոլմի Կարոլինյան բժշկական ինստիտուտին կից Նոբելյան կոմիտեն, որը հոկտեմբերի 8-ին կներկայացնի մրցանակակիրների անունները բժշկության կամ ֆիզիոլոգիայի ասպարեզում:

Երեքշաբթի և չորեքշաբթի Շվեդական թագավորական գիտությունների ակադեմիայի Նոբելյան կոմիտեն կներկայացնի ֆիզիկաի և քիմիայի բնագավառում այս տարվա դափնեկիրներին: Նոբելյան յուրաքանչյուր մրցանակի արժեքը 10 մլն շվեդական քրոն է:

Նոբելյան մրցանակը հանձնվում է 1901թ-ից: Այս ընթացքում մրցանակի արժանացել է 853 դափնեկիր:

Partner news
 Ուշագրավ
Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա
Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը
Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ
Partner news