Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից ռևանշ-մենամարտը կկայանա 2013թ մարտին![]() 8 հոկտեմբերի 2012 - 11:50 AMT PanARMENIAN.Net - «Հաջորդ տարի մարտին պատասխան-մենամարտ կանցկացնեմ Արթուր Աբրահամի հետ: Այդ մենամարտը կրկին կկայանա Բեռլինում, միևնույն արենայում»,-ասել է WBО վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը: Օգոստոսին Աբրահամն ու Շտիգլիցը Բեռլինում մենամարտ էին անցկացրել, ինչից հետո հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ էր տարել և նվաճել WBО գոտին: «Աբրահամի հետ մենամարտը հավասար էր, կարծում եմ, որ չեմ պարտվել »,-Շտիգլիցի խոսքը հաղորդում է boxnews.com.ua-ն: Դեկտեմբերի 15-ին Աբրահամը կանցկացնի տիտղոսի առաջին պաշտպանությունը: Աբրահամի ապագա մրցակցի անունը առայժմ չի հաղորդվում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |