Բուլղարացի պաշտպանը որակազրկվել է հայ ֆուտբոլիստների հետ կռվի բռնվելու համար![]() 8 հոկտեմբերի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - FIFA-ն որոշել է որակազրկել Բուլղարիայի հավաքականի պաշտպան Վեսելին Մինևին 2 խաղով՝ Հայաստանի հետ հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստների հետ կռվի բռնվելու համար: Խաղը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Բուլղարիայում ԱԱ-2014 թվականի ընտրական փուլի շրջանակում և ավարտվել է 1:0 հաշվով հօգուտ Բուլղարիայի: Մինևը նաև 6 500 դոլար տուգանք կվճարի, հայտնում է Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Վեսելին Մինևը չի մասնակցի Դանիայի և Չեխիայի հետ խաղերին: B խմբում Բուլղարիան ունի 4 միավոր և զբազեցնում է 2-րդ հորիզոնականը: Իտալիան նույնպես 4 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ Հայաստանը 3 միավորով երրորդ տեղում է: Partner news Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Partner news |