Չելենտանոն կրկին բեմում է

Չելենտանոն կրկին բեմում է

PanARMENIAN.Net - Սիրված իտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոն 10-ամյա լռությունից հետո կրկին ելույթ կունենա: Այսօր` հոկտեմբերի 8-ին և վաղը` հոկտեմբերի 9-ին, նա «Արենայի» բեմ կբարձրանա Վերոնայում: «Արենան» հին հռոմեական կրկես-ամֆիթատրոնի տեղում է կառուցված և առավել հայտնի է որպես դասական օպերայի փառատոնի հրապարակ։

Ելույթի բոլոր մանրամասները գաղտնի են պահվում։ Ադրիանոյի կինը, ով նաև նրա պրոդյուսերն է, տեղեկացրեց միայն, որ հյուրերի թվում կլինի Չելենտանոյի ընկերը` Ջանի Մորանդին, ում հետ երգիչը հանդես կգա զուգերգով։ 74-ամյա Չելենտանոյի մյուս անակնկալների մասին ոչինչ հայտնի չէ։

12 հազ. տեղ ունեցող «Արենայում» համերգի տոմսերը վաղուց սպառվել են։ Տոմսերի նախնական արժեքը կազմել է ընդամենը 1 եվրո, իսկ վերավաճառվել են դրանք մոտ 1000 եվրոյով։

Չելենտանոյի կինը խոստացել է, որ երգիչը, ով սկսել է երգել 1957 թվականից ու կարիերայի ընթացքում արդեն 41 ձայներիզ է թողարկել, չի հիասթափեցնի իր երկրպագուներին և նրանց կպարգևի շատ յուրօրինակ ու վառ շոու, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Partner news
 Ուշագրավ
Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին
Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին
Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել
Partner news