Իսրայելը օդային հարված է հասցրել Գազայի հատվածին![]() 8 հոկտեմբերի 2012 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Իսրայելական ՌՕՈւ կիրակի օրը` հոկտեմբերի 7-ին, օդային հարված են հասցրել Գազայի հատվածին: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ռաֆախ քաղաքում մոտոցիկլետին հարվածելու արդյունքում վիրավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում` երեք երեխաներ: Վիրավորներից երկուսը «Գլոբալ ջիհադ» սալաֆիտների խմբավորման բարձրաստիճան գրոհայիններ էին: Նրանք շատ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Իսրայելցի զինվորականները հաստատել են հարձակման փաստը և նշել, որ ծանր վիրավորված գրոհայինները հիմնական թիրախ էին: Հիշեցնենք, որ իսրայելական ՌՕՈւ պարբերաբար օդային հարվածներ է հասնում Գազայի հատվածին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |