Բիլբաոյում մեկնարկել է Մեծ սաղավարտի շախմատի եզրափակչի երկրորդ մասը![]() 9 հոկտեմբերի 2012 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին իսպանական Բիլբաո քաղաքում մեկնարկել է Մեծ սաղավարտի շախմատի եզրափակչի երկրորդ մասը: 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպել է Սերգեյ Կարյակինի հետ և պարտիան ոչ ոքի ավարտել: Այսպիսով, Արոնյանը 8 միավորով իջել է 3-րդ հորիզոնական: Մանգուս Կառլսենը հաղթանակ է տարել Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Հաղթանակի շնորհիվ Կառլսենը 9 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ Կարուանան 11 միավորով` գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վիշվանթան Անանդ- Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս պարտիան ոչ ոքի է ավարտվել: 7-րդ տուրում Արոնյանը կխաղա Անանդի, Կառլսենը` Պոնսի, Կարուանան` Կարյակինի հետ: Հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքի համար` 1, պարտության համար` 0: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |