Անջելո Օգբոննան բաց կթողնի Հայաստանի հետ խաղը

Անջելո Օգբոննան բաց կթողնի Հայաստանի հետ խաղը

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է football-italia.net-ը, Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Անջելո Օգբոննան բաց կթողնի Հայաստանի հետ խաղը:

Օգբոննայի մոտ սրվել է շագանակագեղձի բորբոքումը, և գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին, ամենայն հավանականությամբ, նրա փոխարեն ոչ մեկին չի ներկայացնելու:

Օգբոննան «Սկուադրա Աձուրայի» կազմում անցկացրել է չորս ընկերական խաղ, իսկ 2014-ի ԱԱ ընտրական փուլում խաղացել է Բուլղարիայի հետ:

Եվրոպայի փոխչեմպիոնների կազմում առաջին մարզումը բաց է թողել նաև Ինյազիո Աբատեն, ով նույնպես առողջական խնդիրներ է ունեցել:

Իտալացի ֆուտբոլիստները Երևան կժամանեն հոկտեմբերի 10-ին, իսկ Հայաստանի հետ խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով ժամը 21:00-ին «Հրազդան» մարզադաշտում:

2014-ի ԱԱ ընտրական B խմբում Իտալիան հավաքել է չորս միավոր և գլխավորում է աղյուսակը, իսկ Հայաստանը երեք միավորով երրորդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---