Չեզարե Պրանդելլի. Հայաստանի հետ խաղում Մարկո Վերրատտին կարող է խաղալ Պիրլոյի կողքին![]() 10 հոկտեմբերի 2012 - 11:09 AMT PanARMENIAN.Net - «Պեսկարայից» հեռանալուց հետո Մարկո Վերատտին չանհետացավ աստղային «Սեն-Ժերմեն Պարիում», իսկ այժմ պատրաստ է փայլել Իտալիայի հավաքականի կազմում, որը պետք է խաղ անցկացնի Երևանում: Իտալացի կիսապաշտպանն ասել է, որ շատ է ցանկանում խաղալ հավաքականի կազմում, եթե անգամ ստիպված լինի հանդես գալ որպես դարպասապահ: «Ես ինձ կարևոր չեմ զգում: Երջանիկ եմ միայն նրա համար, որ կարողացել եմ 19 տարեկանում հայտնվել ազգային հավաքականում: Կարող եմ միայն աշխատել իմ խաղի վրա: Չգիտեմ, արդյոք ինձ մեծ ապագա է սպասվում, թե ոչ, բայց նախ ես պետք է մտածեմ ներկայի մասին»,-Վերատտիի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հավաքականում Վերատտիին գնահատվում է որպես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոյին փոխարինող: Եվրոպայի փոխչեմպիոնները հոկտեմբերի 12-ին Երևանում կխաղան Հայաստանի հավաքականի հետ` ԱԱ-2014-ի ընտրական մրցաշարի շրջանակներում: Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին ասել է, որ պատրաստ է Վերատտիին տեղ հատկացնել հիմնական կազմում. «Կարծում եմ, որ նա կարող է խաղալ Պիրլոյի կողքին: Գուց նրանից մի փոքր վերև»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |