Իտալական ԶԼՄ-ները ներկայացրել են «Սկուադրա աձուրայի» հնարավոր կազմը Հայաստանի հետ խաղում![]() 10 հոկտեմբերի 2012 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն թիմի մարզումի ժամանակ խաղացել է որպես հարձակվող կիսապաշտպան: Իտալացիների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին որպես եզրային հարձակվող փորձարկել է Մարիո Բալոտելլիին և Սեբաստյան Ջովինկոյին: Իտալիայի հավաքականը մարզումի ժամանակ խաղացել է 4-3-1-2, իսկ հետո` 4-3-3 սխեմայով: Ինչպես հաղորդում է football-italia.net-ը, Հայաստանի հետ խաղում, ամենայն հավանականությամբ, Իտալիան կխաղա հետևյալ կազմով. Ջանլուիջի Բուֆֆոն, Քրիստիան Մաջո, Անդրեա Բարցալյի, Լեոնարդո Բոնուչչի, Դոմենիկո Կրիշիտո, Դանիելե Դե Ռոսսի, Անդրեա Պիրլո, Կլաուդիո Մարկիզիո, Մոնտոլիվո, Բալոտելլի և Ջովինկո: Հայաստան-Իտալիա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանում` «Հրազդան» մարզադաշտում: Partner news Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Partner news |