Պակիստանում մահափորձ է կատարվել 14-ամյա իրավապաշտպան աղջկա դեմ![]() 10 հոկտեմբերի 2012 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Պակիստանի հյուսիս-արևմուտքում գործող ծայրահեղական թալիբները մահափորձ են կատարել կանանց ու երեխաների իրավունքների համար պայքարող 14-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆազիի դեմ: Ահաբեկիչները կրակ են բացել դպրոցական ավտոբուսի վրա, որտեղ գտնվում էին Մալալան և նրա համադասարանցիները, Մալալան գլխի հրազենային վերքեր է ստացել: Հարձակվողները հեռացել են: Մալալայի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Չնայած, որ վիրաբույժները նրա գլխից հեռացրել են 5 փամփուշտները, աղջիկը դեռ խորը կոմայի մեջ է: Պակիստանի նախագահ Ասիֆ Զարդարիի անձնական կարգադրությամբ Մալալան հատուկ չվերթով կտեղափոխվի արտերկրի լավագույն կլինիկաներից մեկը: Մալալա Յուսուֆազիի դեմ մահափորձը, որը հայտնի է հայրենիքում և արտերկրում կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությամբ, մեծ արձագանք է գտել Պակիստանում: Երկրի բոլոր դպրոցներում այսօր աղոթել են իրավապաշտպան աղջնակի համար: Պակիստանի նախագահն ու վարչապետը խստրոեն դատապարտել են այս փաստը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |