Հայաստանի և Իտալիայի հավաքականներն առաջին անգամ կնադիպեն հոկտեմբերի 12-ին![]() 10 հոկտեմբերի 2012 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի հավաքականները պատմության մեջ առաջին անգամ կխաղան հոկտեմբերի 12-ին Երևանում: Մինչ այս, հայ և իտալացի ֆուտբոլիստները միասին խաղ են անցկացրել երիտասարդական հավաքականների մակարդակով: Երեք անգամ Իտալիան հաղթանակ է տարել և ընդամենը մեկ հանդիպում է ավարտվել ոչ ոքի: Հարկ է նշել, որ Իտալիայի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին Հայաստանի հետ խաղին հրավիրել է Մատտիա Դեստրոյին, ով Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականում խաղացել է Հայաստանի դեմ: Հայաստան-Իտալիա ընտրական խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Երևանի Հրազդան մարզադաշտում: Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |