ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՄԵԿՆԵՆ ՀՌՈՄ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԻ ԹԱՂՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով ապրիլի 7-9-ը Իտալիա կմեկնի Հայաստանի կառավարական պատվիրակությունը` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ, տեղեկացնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Պատվիրակության կազմում են Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ֆրանսիայում եւ Վատիկանում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը: Կառավարական պատվիրակության հետ Հռոմ կմեկնի նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---