Վարդան Մինասյան. Մենք պետք է կարողանանք բալանս ստեղծել հարձակման և պաշտպանության միջև![]() 11 հոկտեմբերի 2012 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Իտալիայի դեմ խաղի հիմնական կազմի առումով միայն մեկ դիրքում չի կողմնորոշվել: «Մենք այսօր էլ մեկ մարզում ունենք, և արդեն երեկոյան ես կիմանամ նաև, թե ով է խաղալու այդ դիրքում»,- ասաց նա: Մարզիչը խոստովանեց, որ Իտալիայի դեմ խաղում կարևոր է լավ ու գրագետ խաղը, ինչն էլ կբերի արդյունքի: «Հոկտեմբերի 9-ին և 10-ին մենք մարզում ենք անցկացրել «Հրազդանում» և այն ոչնչով չի տարբերվում Հանրապետականից: Նույն խոտածածկի որակն է, և հույս ունեմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մեզ երկրպագում էին Հանրապետականում, կլինեն նաև այստեղ: Ես համոզված եմ, որ մեզ հետ կլինեն նաև հազարավոր երկրպագուներ Հայաստանի տարբեր քաղաքներից ու սփյուռքից»,- ավելցրեց Մինասյանը: Ըստ մարզչի, վերջին խաղերում Հայաստանի հավաքականի մոտ ավելի լավ ստացվում էր պաշտպանությունը, քան հարձակումը: Հիմա անհրաժեշտ է բալանս ստեղծել. «Վերջին երկու խաղերը` Մալթայի և Բուլղարիայի դեմ, մեզ մտածելու տեղիք տվեցին: Միգուցե մենք հիմա ցույց չենք տալիս այն խաղը, որը կար Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում, հիմա մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի լավ և գրավիչ խաղ ցույց տանք»: Հայաստան-Իտալիա աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 21:00 է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |