«Վրացական երազանքը» Կանդելակիին` որպես Վրաստանում որևէ պաշտոնի թեկնածու չի դիտարկում![]() 11 հոկտեմբերի 2012 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանքի»` ԱԳ նախարարի թեկնածու Մայա Պանջիկիձեն հերքում է որոշ ռուսական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, որ հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին կարող է հայտնվել երկրի նոր կառավարության կազմում: Կանդելակիի` որպես փոխվարչապետի, նշանակման հնարավորության մասին լուրերը հայտնվել էին top.rbc.ru կայքում` հղելով նախարարների նոր կաբինետի աղբյուրին: «Սա անլուրջ հարց է, Կանդելակին ոչ մի անգամ չի հիշատակվել: Կոչ եմ անում բոլոր լրագրողներին չհղել սոցկայքերի տեղեկատվությանը»,-հայտարարել է Պանջիկիձեն: Partner news Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել Partner news |