The Rolling Stones-ը հրապարակեց խոստացված նոր երգը (վիդեո)

The Rolling Stones-ը հրապարակեց խոստացված նոր երգը

PanARMENIAN.Net - The Rolling Stones-ը հրապարակեց խոստացված նոր երգը, որը կընդգրկվի նրանց լավագույն հիթերի նոր ալբոմում: “Gloom and Doom”-ը ռոք խմբի երկու նոր երգերից մեկն է 7 տարվա լռությունից հետո:

Մյուս նոր երգը` “One More Shot”-ը, խմբի հաղորդմամբ, դեռևս մշակվում է: Իսկ ալբոմն ինքնին կոչվում է “GRRR!” և լույս կտեսնի այս տարվա նոյեմբերի 12-ին: Այն ընդգրկում է 50 երգ և կնշանավորի լեգենդար ռոք խմբի 50-ամյակը: Ալբոմին օժանդակելու համար The Rolling Stones-ը նոյեմբերից համերգային շրջագայության կմեկնի Մեծ Բրիտանիա և Միացյալ Նահանգներ, հաղորդում է aceshowbiz.com-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---