ՈւԵՖԱ-ն հավանություն է տվել միավորված առաջնություններ անցկացնելու գաղափարին![]() 12 հոկտեմբերի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն հավանություն է տվել միավորված առաջնություններ անցկացնելու գաղափարին, որտեղ հանդես կգան մի քանի երկրներ ներկայացնող ակումբներ: Առաջին նման մրցաշարը կարող է դառնալ Բալկանյան տարածաշրջանի առաջնությունը, որին կմասնակցեն 8 երկրների 16 ակումբներ, որոնք ներկայացնում են նախկին Հարավսլավիայի պետությունները: Ենթադրվում է, որ նման առաջնություն կարող է կայանալ 2015-ին: Բուդվայում սեպտեմբերի 17-ին և 18-ին կայացել է հանդիպում, կազմակերպված ՈւԵՖԱ-ի կողմից, որին մասնակցել են ֆուտբոլային ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական իշխանության մարմինների հետ փոխգործակցության հարցերով ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար և ղեկավար Թեոդոր Թեոդորիդիսը: Ներկա պահին նոր լիգայում մասնակցության մասին հարցը քննարկում են թիմեր Խորվաթիայից, Սերբիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Սլովենիայից, Մակեդոնիայից և Մոնտենեգրոյից, ինչպես նաև Հունգարիայից և Բուլղարիայից: ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին արդեն իր աջակցությունն է հայտնել նոր գաղափարին: Պետք է նշել, որ նման դեպքն արդեն տեղ է գտել ֆուտբոլի պատմության մեջ: Ավելի քան 10 տարի առաջ քննարկվել է Նիդերլանդների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի և Բելգիայի թիմերից կազմված Ատլանտյան լիգա ստեղծելու հարցը, սակայն այդ ժամանակ ՈւԵՖԱ-ն կտրականապես դեմ է եղել: Partner news Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Partner news |