Բալետի պարողների փորձատեղիի հարցը դեռ լուծված չէ

Բալետի պարողների փորձատեղիի հարցը դեռ լուծված չէ

PanARMENIAN.Net - Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգման փուլում է. այդ պատճառով բալետի պարողները հայտնվել են դրսում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Նրա խոսքով, թատրոնում թույլ չեն տալիս փորձ անել, ասելով, որ վտանգավոր է: Թույլ չեն տալիս նաև փորձասենյակներ գնալ, ասելով, թե զոդումի կայծը կարող է մարդկանց վնասել, միջանցքում իրեր են դրված՝ կարող է գողություն լինի:

Խառատյանը հանդիպել է մշակույթի նախարարի հետ, սակայն նա էլ ոչ մի ելք չի գտել:

Քննարկվում է Մշակույթի քոլեջի հարցը, սակայն միայն ժամը 18.00-ից հետո, երբ պարողները զբաղված են երկրորդ աշխատավայրում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---