ԱՄՆ փոխնախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Փոլ Ռայանի բանավեճը ոչ ոքի է ավարտվել

ԱՄՆ փոխնախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Փոլ Ռայանի բանավեճը ոչ ոքի է ավարտվել

PanARMENIAN.Net - Ըստ հեռուստադիտողի քվեարկության, որն անցկացվել է CNN-ի կողմից, ԱՄՆ փոխնախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Փոլ Ռայանի բանավեճը ոչ ոքի է ավարտվել: Հաղորդվում է, որ հանրապետական թեկնածուի օգտին քվեարկել է հեռուստադիտողների 48, նրա հակառակորդի` 44 տոկոսը:

Ռայանի և Բայդենի հանդիպումը երկրորդ բանավեճն է նախընտրական քարոզարշավի ընթացքում: Բանավեճի ընթացքում հակառակորդները քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, անդրադարձել են նաև սոցիալական թեմաների:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---