Իրանի ԱԳՆ. Թեհրանը պատրաստ է ճկունություն ցուցաբերել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում![]() 14 հոկտեմբերի 2012 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ճկունություն ցուցադրել, որպեսզի նվազեցնի միջազգային հանրության անհանգստության մակարդակն ԻԻՀ միջուկային խնդրի վերաբերյալ և բանակցություններ անցկացնել հարստացված ուրանի հարցի շուրջ, հաղորդում է Press TV-ն: Պաշտոնյայի խոսքով, ճկուն դիրքորոշումը կարող է ցուցադրվել, եթե Թեհրանին երաշխավորեն հարստացված ուրանի առաքումներ համաշխարհային ատոմային ծրագրի կարիքների համար: Միաժամանակ, ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ դա չի նշանակում, որ Իրանն իրավունք չունի ինքնուրույն մինչև 20 տոկոս ուրան հարստացնել: ,- ասել է Մեհմանփարասթը, նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես խաղաղ նպատակների և ԻԻՀ միջուկային ծրագիրը քննարկելիս կողմերի ճկունությունը պետք է փոխադարձ լինի: Partner news Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Partner news |