Մոտ 15 հազար հայ անցել է երկքաղաքացիության![]() 15 հոկտեմբերի 2012 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Չորս տարի առաջ ստեղծված Սփյուռքի նախարարությունը որպես պետական կառույց արդեն կայացել է` կազմակերպչական, գաղափարախոսական, ֆինանսական առումներով», - այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հրանուշ Հակոբյանը: Նախարարը նաև նշեց, որ իր ղեկավարած կառույցն ի տարբերություն մյուս կառավարման համակարգերի՝ իր որոշումները չի կարող պարտադրել: Այնպես որ կառույցի կայացմանը նպաստել է նաև սփյուռքի հայկական կառույցների, մյուս պետական, գիտական, համալսարանական կառույցների գործակցության պատրաստակամությունը: «Եթե համեմատենք 1-ին և 4-րդ տարին, ծրագրերը բազմապատկվել են: Գործակցության աշխարհագրությունն է մեծացել, մեր աշխատանքով զբոսաշրջությանն ենք խթանել, այս տարի այն ավելացել է 30-35 տոկոսով, Համահայկական օրակարգն ենք սահմանել», - նշեց նախարարը: Հրանուշ Հակոբյանը կարևորեց հատկապես երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը: Սկզբնական շրջանի խնդիրները շտկվեցին, և 1-ին տարվա 1700-ի փոխարեն 2011-2012թթ 14000-15000 հայ անցել է երկքաղաքացիության: 2012թ Սփյուռքի նախարարության գերակա խնդիրներն են «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անցկացումը և Սփյուռքի ամառային դպրոցի հիմնումը: 2012թ հաշվետու ժամանակահատվածում Սփյուռքի նախարություն է այցելել 2759 քաղաքացի, որից 1228-ին ընդունել է նախարարը: Նախարարը շնորհել է 117 պատվոգիր, 500 շնորհակալագիր, 886 հավաստագիր, 78 մեդալ: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |