Հիլլարի Քլինթոնը իր վրա է վերցրել Բենգազիում դեսպանի սպանության համար պատասխանատվությունը

Հիլլարի Քլինթոնը իր վրա է վերցրել Բենգազիում դեսպանի սպանության համար պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետական դեպարտամենտի ղեկավար Հիլլարի Քլինթոնը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ պատասխանատվություն է կրում Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսի սպանության համար, քանի որ չի կարողացել ապահովել Բենգազիում դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունը:

Հետևել, արդյոք ռիսկի ենթարկվում են դիվանագետները, արտաքին քաղաքական գերատեսչության պարտականությունն է, ինչը վերջինիս ղեկավարը չի կարողացել իրականացնել:

Ավելի վաղ կայացած երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հրաժարվել է պատասխանել այն հարցին, արդյոք ԱՄՆ առաջնորդը տեղյակ էր Լիբիայում դիվանագետների անվտանգությանը սպառնացող վտանգի մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---