Ամերիկյան Citigroup բանկի ղեկավարը անսպասելիորեն հրաժարական է տվել

Ամերիկյան Citigroup բանկի ղեկավարը անսպասելիորեն հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Citigroup բանկի ղեկավար Վիկրամ Պանդիտը անսպասելիորեն հրաժարական է տվել` 5 տարի այդ պաշտոնում աշխատելուց հետո: Նրա պաշտոնը կզբաղեցնի Մայկ Կորբատը, ով ղեկավարում է բանկի եվրոպական և մերձավորարևելյան ճյուղերը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա ղեկավարել բանկը համաշխարհային ճգնաժամի նախաշեմին: Երեք տարվա ընթացքում նա կարողացել է վերականգնել բանկի շահութաբերությունը` ստանալով նվազագույն` 1 դոլար, աշխատավարձ: Բացի Պանդիտից իր պաշտոնից հեռացել է նաև Citi-ի օպերացիոն տնօրեն Ջոն Հեյվենսը:

Partner news
 Ուշագրավ
Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել
Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով
Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա
Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել
Partner news