Սիմֆերոպոլում բացվել է «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» ցուցահանդեսը![]() 17 հոկտեմբերի 2012 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Սիմֆերոպոլի Ֆրանկոյի անվան գրադարնում բացվել է «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» ցուցահանդեսը, հայտնում է Analitika.at.ua-ն: Ցուցադրության մեջ ընդգրկվել են փաստագրական լուսանկարներ ու արխիվային փաստաթղթեր Հայաստանի Ազգային արխիվից, Ղրիմի պետական արխիվից և Ղրիմի ազգագրական թանգարանից: «2008 թվականին մենք առաջին անգամ մեր ուկրաինացի գործընկերների հետ կազմակերպեցինք Ուկրաինայի հայ համայնքի արխիվային փաստաթղթերի ցուցահանդես, որը ներկայացրեցինք Կիևում, Լվովում և Երևանում: Եվ երբ մենք սկսեցինք քննարկել, թե էլ որտեղ կարելի է նման ցուցահանդես կազմակերպել, որոշեցինք, որ դա կարելի է անել Ղրիմում, որտեղ հայերը ապրել են 12 դարից ի վեր, Անիի անկումից հետո»,-բացմանը պատմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Միջոցառումների շրջանակում Ուկրաինայի հայերի միության հովանու ներքո տեղի ունեցավ «Ուկրաինայի հայերը. Երեկ, այսօր, վաղը» խորհրդաժողովը: Partner news Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից Նա The Doors խմբի հիմնադիրներից է Գործակալությունը տեսագրել է, թե ինչպես են երկու ռուսախոս տղամարդ փող առաջարկում՝ մասնակիցներից մեկի օգտին քվեարկելու համար։ Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։ Partner news |