Շաբաթ օրը կբացվի Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ փառատոնը![]() 17 հոկտեմբերի 2012 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում 8-րդ անգամ կբացվի Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը, փառատոնի համար ներկայացվել է 40 երկրից շուրջ 800 հայտ, որոնցից ընտրվել է 27 երկրից 112 ֆիլմ: Այս տարի ևս կլինեն ավանդական ծրագրերը` մշակութային, սոցիալական և կրթական: Այս տարի կիրականացվի «Դու մենակ չես… Միասին կհաղթենք» ծրագիրը, որի շրջանակում ռուս բժիշկները խորհրդատվություն կտան արյունաբանական կենտրոնի մասնագետներին: Այս տարի կշարունակվի նաև փառատոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև կանցկացվի «Կինոսարդ» ծրագիրը: Փառատոնը Երևանում կավարտվի հոկտեմբերի 24-ին, այնուհետև կշարունակվի Հայաստանի 5 մարզերում` Լոռիում, Շիրակում, Արարատում, Գեղարքունիքում, Տավուշում: Փառատոնը կազմակերպում է «Ռոլան Բիկով» հիմնադրամը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |