Թուրքիայում քրդերը պատանդ են վերցրել դպրոցի ուսուցիչներին![]() 17 հոկտեմբերի 2012 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Քուրդ ահաբեկիչների խումբը Իգդիր նահանգի Բուլակբաշի գյուղում հարձակվել է միջնակարգ դպրոցի վրա և պատանդ վերցրել ուսուցիչներին: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, տեղի բնակիչները պատահածի մասին հաղորդել են ոստիկանություն, որն անհապաղ ձեռնամուխ է եղել գերիներին ազատելու գործողությանը: Մեկ ժամ անց ահաբեկիչները, պատանդների հետ թաքնվելով լեռներում, նրանց ազատ են արձակել: Ազատ արձակված պատանդների խոսքով, գրոհայինները սպառնացել են և կոչ արել նրանց միանալ իրնց: Ոստիկանությունը շարունակում է հարձակման մասնակիցների որոնումները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |