ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց. Սիրիական ճգնաժամը կարող է հրդեհ տարածել ամբողջ տարածաշրջանում

ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց. Սիրիական ճգնաժամը կարող է հրդեհ տարածել ամբողջ տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին չորեքշաբթի Բեյրություն հայտարարել է, որ Սիրիայում առկա ճգնաժամը կարող է տարածվել նաև հարևան պետություններում և, առհասարակ, ամբողջ տարածաշրջանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այս ճգնաժամը չի կարող մնալ Սիրիայի շրջանակներում: Այն կամ պետք է ավարտվի, կամ ավելի կսրվի»,-ասել է Բրահիմին: Նա նաև նշել է, որ սիրիական ճգնաժամը կարող է «հրդեհ տարածել ամբողջ տարածաշրջանում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---