Ավստրիացի թոշակառու կինը վնասազերծել է զինված կողոպտչին

Ավստրիացի թոշակառու կինը վնասազերծել է զինված կողոպտչին

PanARMENIAN.Net - Տարեց ավստրիացի կինը վնասազերծել է տղամարդուն, ով զինված է եղել հրացանով և ինքնաշեն պայթուցիկ սարքով, երբ նա փորձել է թալանել բանկը:

82-ամյա թոշակառու Գերտա Վալլեկերը գաղտի մոտեցել է կողոպտիչին, պոկել նրա դիմակը և ձեռքից խլել գողոնը, ասելով, որ եթե նրան գումար է պետք, ապա պետք է աշխատանք գտնի:

Կողոպտիչը դատարակաձեռն հեռացել է և հենց նույն օրը ձերբակալվել ոստիկանության կողմից:

Կնոջը շատ է զայրացրել, որ մի մարդ փորձել է գողանալ այն, ինչն ուրիշները վաստակել են երկարատև աշխատանքի միջոցով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---