Սիրիացի գրոհայինները ոչնչացրել են կառավարական ուժերի ուղղաթիռ![]() 17 հոկտեմբերի 2012 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Սիրիական կառավարական զորքերի ուղղաթիռը, որը գրոհայինները ոչնչացրել են Մաարեթ ալ-Նուման քաղաքում, պայթել է օդում, հաղորդում է The Telegraph-ը: Մաարեթ ալ-Նումանի գրոհայինները պնդում են, որ այդ ուղղաթիռի ոչնչացումից հետո քաղաքից հարավ ընկած տարածքում ոչնչացվել է ևս մեկը, սակայն դրա վերաբերյալ ապացույցներ չկան: Այդ բնակավայրից 10կմ հեռավորության վրա շարունակվում են կատաղի մարտերը զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև: Այս քաղաքի համար մարտերը չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ տեղացի գրոհայինները այդ քաղաքը վերցրին իրենց լիարժեք վերահսկողության տակ: Partner news Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա Partner news |