Էլինա Դանիելյանը և Լելա Ջավախիշվիլին Եվրոպայի գավաթի խաղարկությունում ստացել են անհատական մեդալներ

Էլինա Դանիելյանը և Լելա Ջավախիշվիլին Եվրոպայի գավաթի խաղարկությունում ստացել են անհատական մեդալներ

PanARMENIAN.Net - Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտված Եվրագավաթի խաղարկությունում Երևանի «Միկա» ակումբի կանանց թիմը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Արծաթե մեդալներով են պարգեւատրվել գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախիշվիլին, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը և թիմի ավագ Անահիտ Վարդապետյանը:

Միաժամանակ անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանն արժանացել է բրոնզե, իսկ Լելա Ջավախիշվիլին` արծաթե մեդալների, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---