Իսրայելի ՌԾՈւ-ն իր վերահսկողության տակ է վերցրել իրավապաշտպաններով նավը, որն ուղևորվում էր գազա![]() 20 հոկտեմբերի 2012 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ՌԾՈւ-ն իր վերահսկողության տակ է վերցրել «Էսթել» միջազգային իրավապաշտպաններով նավը, որը փորձել է խախտել Գազայի հատվածի բլոկադան: Իրավապաշտպանների խոսքով, «Էսթել» նավում գտնվում է 41 տոննա հումանիտար բեռ` ցեմենտ, գրքեր, խաղալիքներ, դեղամիջոցներ և երկու ձիթենի: Նավում եղել են նաև մի քանի պաղեստինամետ ակտիվիստներ, ովքեր տարբեր քաղաքացիություններ ունեն: Ինչպես զինվորականներն են հաղորդել, նավահանգիստ հասնելուն պես բեռները զննության կենթարկվեն, իսկ անձնակազմն ու ուղևորները կհանձնվեն ոստիկանությանն ու իմմիգրացիոն ծառայություններին` հարցաքննության համար: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Partner news Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել Partner news |